Կարևոր իրադարձություններ

Երևանը սքեյթ-պարկ կունենա Օղակաձև այգում

28 Փետրվար, 2020 11:40
Երևանը սքեյթ-պարկ կունենա Օղակաձև այգում

Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ, 2020-ի կեսերին հանրային սքեյթ-պարկ կլինի:

Քաղաքապետարանից հայտնում են, որ այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ սքեյթ-պարկը կկառուցվի մոտ 5000 քմ հատվածում:

«Սա ոչ միայն սպորտաձև է, այլև մշակույթ: Սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը և սպորտով կզբաղվի, և ժամանակ կանցկացնի»,- ասել է Մարությանը:

Սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Տարածքում նախատեսված է բուժկետ, ինչպես նաև սքեյթի վարձակալման կետ:

 

Լրահոս

Դիտել ավելին