Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Լիտվայում և Նիգերիայում

28 Փետրվար, 2020 10:27
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Լիտվայում և Նիգերիայում

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2788-ի։ Ընդհանուր առմամբ հաստատվել է վիրուսով հիվանդացության 78824 դեպք։ Ներկայում բուժում է ստանում 39919 մարդ, որից 7952-ի վիճակը ծանր է։

COVID-2019-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիտվայում։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակը նրան է փոխանցվել իտալական Վերոնա քաղաքում, հայտնում է «РИА Новости»-ն։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Նիգերիայում։ Հիվանդը գտնվում է Լագոս նահանգում, փոխանցում է ТАСС-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին