Կարևոր իրադարձություններ

Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով. «Ժողովուրդ»

28 Փետրվար, 2020 09:22
 Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Չնայած արդեն 2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել:

ՀՔԾ-ն դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

Եվ ստացվում է՝ Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ: Ու հիմա Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին