Կարևոր իրադարձություններ

Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել. «Իրատես»

28 Փետրվար, 2020 08:37
Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում եւս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ:

Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել:

Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն: Ասում են, սակայն, որ նրա ու Սամվել Բաբայանի ոչ միանշանակ համագործակցությունը վնասել է երկուսին էլ՝ մեխանիկական միակցման այդ տանդեմը բացարձակապես չի արժանացել արցախցիների հավանությանը` ոչ միայն Մասիսի ֆլեգմատիկ, այլեւ Կամանդույուշչիի արկածախնդիր, վերջին շրջանում էլ ցանկացած ձեռնարկ տապալելու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին