Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    499
    505

  • EUR

    536
    548

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին. «Հրապարակ»

28 Փետրվար, 2020 08:28
ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին. «Հրապարակ»

«Չնայած ամիսներ շարունակ գործադրված  քրեական և հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործողության վերջին օրն էր,  և որևէ դիմում ՍԴ անդամներից չեղավ։ Այդ դատավորներն են՝ Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը և Արևիկ Պետրոսյանը։

Ի տարբերություն ՍԴ-ի, ԲԴԽ անդամները երեկ մի կիսատ որոշում կայացրին դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ, իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը Հատուկ կարծիք գրեց, որն այնքան քաղաքական է, որ կարող է օրինական հիմք հանդիսանալ նրա` ԲԴԽ անդամությունը դադարեցնելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին