«Չնայած ամիսներ շարունակ գործադրված քրեական և հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։
Ի տարբերություն ՍԴ-ի, ԲԴԽ անդամները երեկ մի կիսատ որոշում կայացրին դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ, իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը Հատուկ կարծիք գրեց, որն այնքան քաղաքական է, որ կարող է օրինական հիմք հանդիսանալ նրա` ԲԴԽ անդամությունը դադարեցնելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: