Կարևոր իրադարձություններ

«Վրաստանի հետ սահմանը փակելու խնդիր չկա այսօր»․ ԱՆ ներկայացուցիչ

27 Փետրվար, 2020 23:57
«Վրաստանի հետ սահմանը փակելու խնդիր չկա այսօր»․ ԱՆ ներկայացուցիչ

Հանրային հեռուստաընկերության եթերում  «Լուրերի» հյուրն է եղել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Հարցազրույցի թեման է եղել կորոնավիրուսի հնարավոր վտանգները։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը փակի Վրաստանի հետ սահմանը, Վանյանը պատասխանել է. «Ներկա պահին ոչ մի խնդիր չկա: Վրաստանում մեկ դեպք է արձանագրվել: Ներկա պահին ոչ մի խնդիր չունենք, անըդհատ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ և չեմ կարծում, որ Վրաստանի հետ սահմանը փակելու խնդիր չկա այսօր»:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հարևան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։

 

Լրահոս

Դիտել ավելին