Կարևոր իրադարձություններ

Կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում, Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է

27 Փետրվար, 2020 22:57
Կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում, Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է

Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Այս մասին հայտնում են Արտաշատի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում:

Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը:

Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի ծառայությունների մուտքերը, ինչի հետևանքով կենտրոնը վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին