Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանում քաղաքացին փորձել է իր վրա բենզին լցնել, ապա սպառնացել, որ իրեն կամրջից ցած է նետելու

27 Փետրվար, 2020 21:22
Ստեփանավանում քաղաքացին փորձել է իր վրա բենզին լցնել, ապա սպառնացել, որ իրեն կամրջից ցած է նետելու

Երեկ՝ փետրվարի 26-ին` ժամը 21:30-ի սահմանում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում՝ «Ստեփան Շահումյանի» արձանի մոտ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քաղաքացի հրկիզված վիճակում աղաղակում է և վազում այս ու այն կողմ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության ծառայողները մոտեցել են այդ քաղաքացուն, ով ակնհայտ ոչ սթափ վիճակում կամրջի եզրին հագից հանելով այրվող տաբատը, մարմնի կիսով չափ անցել է կամրջի եզրային մետաղե արգելապատնեշը՝ կանգնելով վտանգավոր եզրագծի վրա և ձեռքին գտնվող բենզինով լի պլաստմասե տարայով փորձել է նորից իր վրա բենզին լցնել՝ սպառնալով, որ այդ վիճակով կամրջից ցած է նետվելու:

Ոստիկանները արագ կողմնորոշվելով կանխել են ինքնասպանության փորձը։ Նշված անձը հոսպիտալացվել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանների կողմից փրկված քաղաքացին Ստեփանավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Կ.-ն է, ով 2018 թ.-ի հունիսից հաշվառված է «Ստեփանավան» Բ/Կ-ի հոգեբուժական կաբինետում։
 
 

Լրահոս

Դիտել ավելին