Կարևոր իրադարձություններ

«Միանգամից 2 կեղծ լուր՝ հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ»․ Արսեն Թորոսյան

27 Փետրվար, 2020 19:53
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Միանգամից 2 կեղծ լուր՝ հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։

Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին