Կարևոր իրադարձություններ

Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց աջակցություն հայտնելուց հետո

27 Փետրվար, 2020 19:28
Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց աջակցություն հայտնելուց հետո

Ֆրանցիսկոս պապի վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Երեկ տեղի ունեցած պատարագի ժամանակ Հռոմի Պապը հազում և փռշտում էր։ Սակայն, որևէ պաշտոնական հայտարարություն չկա, թե ի՞նչ հիվանդություն է նրա մոտ ախտորոշվել։

Նախօրեին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, Պապը զորակցություն էր հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ: Նա նաև մոտիկից շփում էր ունեցել հավատացյալների հետ։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին