Կարևոր իրադարձություններ

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

27 Փետրվար, 2020 17:17
Հեղինակ՝ Վահե Լորենց
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․

Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:

Կարապետյանը հիվանդ էր, չնայած հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց նաև առողջական մի շարք այլ խնդիրներ էին ի հայտ եկել: Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:

Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին