Կարևոր իրադարձություններ

Իտալիան կորոնավիրուսի պատճառով դեռևս չի դիմել ԵՄ-ին ֆինանսական օգնության համար

27 Փետրվար, 2020 16:58
Իտալիան կորոնավիրուսի պատճառով դեռևս չի դիմել ԵՄ-ին ֆինանսական օգնության համար

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտը ասել է , որ նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով Իտալիան ԵՄ-ից ֆինանսական աջակցություն դեռ չի խնդրել, բայց Եվրամիությունը կքննարկի նման խնդրանքը, եթե այն ստացվի: «Իտալիան դեռևս չի դիմել ԵՄ-ին ֆինանսական օգնություն ստանալու համար` կապված կորոնավիրուսի հետ, բայց եթե այդպիսի խնդրանք ստացվի, այն կքննարկվի», - ասաց նա:

Սպինանտը պարզաբանեց, որ իրենք խոսում են ԵՄ համերաշխության հիմնադրամի միջոցների օգտագործման մասին: «Իտալիայի կողմից պաշտոնական խնդրանք չի եղել, որպեսզի օգտագործվեն ԵՄ համերաշխության հիմնադրամի միջոցները», - ասաց ԵՀ ներկայացուցիչը: Ըստ նրա՝ նախկինում այս հիմնադրամը չի օգտագործվել առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի համար:

«Որպես կանոն, այն ֆինանսավորում է տրամադրում բնական աղետները հաղթահարելու համար, ինչպիսիք են՝ երկրաշարժերը, ջրհեղեղները», - ավելացրեց Սպինանտը: Սպինանտը նախկինում նշել էր, որ ԵՄ-ԱՀԿ համատեղ առաքելությունը շարունակում է հետևել Իտալիայում կորոնավիրուսի պատճառով տիրող իրավիճակին: Այս աշխատանքի արդյունքների հիման վրա կվերանայվեն ռիսկերը, և առաջարկություններ կարվեն ԵՄ անդամ երկրներին:

 

Լրահոս

Դիտել ավելին