Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզի 2 բնակիչ Աղավնաձոր գյուղի առևտրի սրահներ են մտել և գումար գողացել

27 Փետրվար, 2020 15:40
Արարատի մարզի 2 բնակիչ Աղավնաձոր գյուղի առևտրի սրահներ են մտել և գումար գողացել

Փետրվարի 20-ին՝ ժամը 08։50-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդվել էր, որ գիշերը, մուտքի դռան կախովի փականի օղը կտրելով, Աղավնաձոր գյուղի առևտրի մի սրահից գողացել են 220.000 դրամ: Նույն օրը Աղավնաձորի մի շարք առևտրի սրահներից գողությունների վերաբերյալ ստացվել են նաև այլ ահազանգեր: Մասնավորապես, մի առևտրի սրահից գողացել էին 40.000 դրամ, մեկ այլ սրահից՝ 80.000 դրամ: Նույն գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով, մի առևտրի սրահից գողացել էին 60.000 դրամ, հիշողության կրիչ և բջջային հեռախոսի լիցքավորման լարեր, ապա նույն եղանակով մուտք գործելով մեկ այլ առևտրի սրահ՝ գողացել էին 70.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին պարզվել է, որ գողություններն արել են Արարատի մարզի երկու բնակիչ, որոնք բերման են ենթարկվել Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին