Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների և հակաբակտերիալ հեղուկների պաշարները. հայտնում է Ռիա Նովոստին: Փետրվարի 26-ին Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վարակվածը 50-ամյա տղամարդ էր, ով Վրաստան ժամանել էր Ադրբեջանից և մինչ այդ Իրանում էր:
Վրաց-ադրբեջանական սահմանային կետի աշխատակիցները, ովքեր առաջին անգամ են շփվել տղամարդու հետ, ուղարկվել են կարանտին:
Վրացական իշխանությունները որոշել են օդային երթևեկության հետ մեկտեղ արգելել նաև Իրանից Վրաստան և Վրաստանից Իրան քաղաքացիների ցամաքային շարժը: