Կարևոր իրադարձություններ

Վիեննայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

27 Փետրվար, 2020 14:20
Վիեննայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Վիեննայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Kronen Zeitung հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ 72-ամյա տղամարդը կարանտինի Է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել Էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում Է որպես կայուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին