Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում մեքենան բախվել է ծառերի․ 31-ամյա կնոջ դին գտել են մեքենայից դուրս

27 Փետրվար, 2020 11:40
Դիլիջանի ոլորաններում մեքենան բախվել է ծառերի․ 31-ամյա կնոջ դին գտել են մեքենայից դուրս

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն, իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Փրկարարները նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում նաև օգնություն են ցուցաբերել վարորդին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին