Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Բարեկամավանի միջնակարգ դպրոցում նախկին սանը կրակոց է արձակել

27 Փետրվար, 2020 11:20
Բարեկամավանի միջնակարգ դպրոցում նախկին սանը կրակոց է արձակել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը` ժամը 11։30-ի սահմաններում, դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում քաղաքացին մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։

Տուժածներ չկան։ Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Միրզոյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի աշխատակցի կողմից ինքնաշեն զենքն առգրավվել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին