Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կապ հաստատել դեսպանության հետ

27 Փետրվար, 2020 10:40
Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կապ հաստատել դեսպանության հետ

Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կապ հաստատել դեսպանության հետ․

«Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։

Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց:
Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,
Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ. 03-6277-7453
E-mail: [email protected]»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին