Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    506

  • EUR

    541
    553

  • RUB

    6,26
    6,66

Կարևոր իրադարձություններ

2019 թ. վիճակագ­րական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդա­կը և այն հասցնել 23.5 %-ի. «Ժողովուրդ»

27 Փետրվար, 2020 09:49
2019 թ. վիճակագ­րական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդա­կը և այն հասցնել 23.5 %-ի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդ­յունքների մասին զեկույցը: Ըստ այդմ, զեկույցում նշված է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հա­ջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տա­րածաշրջանի երկրների համեմատ: 

Բացի այդ, 2019 թվականի վիճակագ­րական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդա­կը և այն հասցնել 23.5 %-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2 %-ից նվազել է մինչև 1%: Այսօր կառավարությու­նում համապատասխան քննարկումից հետո այն կանցնի ԱԺ մշտական հանձնաժողովներով և կքննարկվի լի­ագումար նիստում» -գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին