Կարևոր իրադարձություններ

Կարգելվի տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով. «Ժամանակ»

27 Փետրվար, 2020 09:30
Կարգելվի տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում և արգելել տեղական արտադրության կոնյակի գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով:

Գործող օրենքով տեղական արտադրության կոնյակի համար բացառություն էր արված, և դրա գովազդը կարող էր ցուցադրվել օրվա ցանկացած ժամի: Այս փոփոխության նպատակը բոլոր արտադրողների և ներմուծողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին