Կարևոր իրադարձություններ

90-ականների «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ»

27 Փետրվար, 2020 09:16
90-ականների «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչնդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ Ֆուռերում կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ` Ռուսաստանում։  

Տրանսպորտային ընկերությունն ուշացման մեկ օրվա համար 20 000 դրամ է պահանջում բեռների տերերից։ Նրանք կարծում են, որ Վրաստանի իշխանությունները սահմանին խոչընդոտներ ստեղծելով հայկական ընկերությունների համար, ձգտում են դուրս մղել նրանց խմիչքի ռուսական շուկայից, այդ տեղը վրացական արտադրության ոգելիցով լրացնելու համար։ 

«Հրապարակը» դիմեց արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ «Դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը, չհայտնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։  «Արդեն զբաղվում ենք խնդրով։ Շնորհակալություն տեղեկատվության համար»,- հաղորդեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին