Կարևոր իրադարձություններ

Բարձրակրուկ կոշիկների վնասները

17 Հոկտեմբեր, 2015 00:00
Բարձրակրուկ կոշիկների վնասները

Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ բարձրակրունկ կոշիկը կարող է լուրջ հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Խոսքը Մորտոնի սինդրոմի կամ Մորտոնի հիվանդության մասին է:

Հիվանդության նախանշաններն են ոտքի մատների թմրումը, ցավը, սեղմվածությունը և տհաճ այլ զգացողություններ:

Մասնագետների տվյալներով՝ վերջին 10 տարում Մորտոնի հիվանդությամբ տառապող կանանց թիվը կրկնապատկվել է: Գիտնականները դա շաղկապում են բարձրակրունկ կոշիկ հագնելու հետ:

Երբ կինը կրում է բարձրակրունկ նեղ կոշիկ, նրա ոտնաթաթի հյուսվածքները սկսում են բորբոքվել: Մասնագետները հարցում են անցկացրել 40-69 տարեկան կանանց շրջանում, որոնցից շատերը ուժգին ցավեր են ունեցել բարձրակրունկ կոշիկի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին