Կարևոր իրադարձություններ

Աբխազիան փակում է սահմանները օտարերկրացիների համար, բացի ռուսաստանցիներից

26 Փետրվար, 2020 22:02
Աբխազիան փակում է սահմանները օտարերկրացիների համար, բացի ռուսաստանցիներից

Աբխազիայի իշխանությունները որոշել են, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պետք է փակեն երկրի սահմանները օտարերկրացիների համար։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Երկրի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հայտարարել է, որ սահմանները փակվելու են բոլոր արտասահմանցիների համար` բացառությամբ Ռուսաստանի քաղաքացիների։ Նա նշել է, որ նման կարգավորում արդեն իսկ գործում է, և հիմա այդ որոշման մեջ իրականացվելու են փոփոխություններ։

Հիշեցնենք, որ Աբխազիայում այս պահին նոր կորոնավիրուսի դեպքեր արձանագրված չեն։ Ռուսաստանում, որի հետ սահման ունի Աբխազիան, արդեն հայտնի են նման դեպքեր։

 

Լրահոս

Դիտել ավելին