Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 29-ից մարտի 14-ը հայկական մշակույթի օրեր կանցնացվեն Վաշինգտոնում

26 Փետրվար, 2020 21:40
Փետրվարի 29-ից մարտի 14-ը հայկական մշակույթի օրեր կանցնացվեն Վաշինգտոնում

ԱՄՆ մայրաքաղաքում փետրվարի 29-ից մինչև մարտի 14-ը Հայկական մշակույթի կանցկացվեն օրեր՝ «Հայոց ոդիսական. նռան գույներ» խորագրով:

Ինչպես հաղորդում է The Armenian Mirror-Spectator պարբերականը, հայկական մշակույթին նվիրված օրերին մի քանի միջոցառումներ կանցկացվեն, որոնք կմեկնարկեն Վաշինգտոն «Ֆրիր» պատկերասրահում «Սերգեյ Փարաջանովի օրեր» ցուցադրությամբ:

Հաջորդ օրը նույն պատկերասրահում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Գլխավոր միջոցառումը նախատեսված է մարտի 4-ին Վաշինգտոնի մայր տաճարում: Post Classical Ensemble դասական երաժշտության համույթը կներկայացնի «Հայոց ոդիսական» խորագրով մեգա-համերգը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին