Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

26 Փետրվար, 2020 19:28
ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

ՀՔԾ-ն մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Արա Բաբլոյանի պաշտպանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Բաբլոյանի մեղադրանքը փոփոխելուց հետո նյութերի ծանոթացման համար ՀՔԾ-ն մեկ օր ժամանակ էր տրամադրել, որի ընթացքում էլ հենց պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

«Պատասխանն ստացել եմ ժամերի ընթացքում, բողոք կներկայացնեմ նաև հսկող դատախազին»,- ասել է պաշտպանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին