Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կրկին հոսպիտալացվել է․ պաշտպան

26 Փետրվար, 2020 19:14
Մանվել Գրիգորյանը կրկին հոսպիտալացվել է․ պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն օրեր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից, սական մեկ օր անց վիճակը կրկին վատթարացել է և նրան կրկին հոսպտալացրել են։ Այս մասին հայտնում է Մանվել Գրիգորյան պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Պաշտպանը նաև հայտնեց, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում, բժիշկների հսկողության ներքո։ Մանվել Գրիգորյանին վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն են միացված։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին