Կարևոր իրադարձություններ

«Բոլոր ուղևորներ կգտնվեն տնային հսկողության տակ»․ Արսեն Թորոսյանը՝ Իրանից Հայաստան ժամանած ուղևորների մասին

26 Փետրվար, 2020 18:33
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Բոլոր ուղևորներ կգտնվեն տնային հսկողության տակ»․ Արսեն Թորոսյանը՝ Իրանից Հայաստան ժամանած ուղևորների մասին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին