Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ

26 Փետրվար, 2020 18:01
Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն երկրից չհեռանալու մասին միջնորդությունը չի վերացվի: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:    

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին