Կարևոր իրադարձություններ

2020 թվականին Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

26 Փետրվար, 2020 17:40
2020 թվականին Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Դեպի Հայաստան 2020 թվականին նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Այս տարի Հայաստանից դեպի Գերմանիա եւ Իտալիա կունենանք ուղիղ թռիչքներ՝ Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, ինչպես նաեւ դեպի եվրոպական այլ երկրներ՝ Պաֆոս, Սալոնիկ, Աթենք, Լառնակա, Վիեննա, Վիլնյուս: Սա, բնականաբար, կազդի զբոսաշրջային ցուցանիշների աճի վրա»,- նշել է Սաֆարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին