Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն երկրներին կոչ է անում վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերը

26 Փետրվար, 2020 17:30
ԵՄ-ն երկրներին կոչ է անում վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերը

«Եվրոպական պետությունները պետք է վերանայեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իրենց ծրագրերը և տեղեկացնեն ԵՄ ղեկավարությանը ձեռնարկված միջոցների մասին»,- ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատարը. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Այս բռնկումը փորձ է դարձել գլոբալ արձագանքման մեխանիզմների և ԵՄ-ի համագործակցության համար», - ասաց նա Հռոմում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ հանձնակատարի՝ հիմնական տարրերը պետք է լինեն տեղեկատվության ժամանակին փոխանակումը, միջոցառումների համակարգումը, և որ «բոլորը պատրաստ են կանխել վիրուսի տարածումը»:
«Կարևոր է շեշտել, որ ԵՄ-ում մենք դեռ գտնվում ենք զսպման փուլում, բայց հաշվի առնելով իրավիճակի փոփոխման արագությունը, մեր առողջապահական համակարգերի արձագանքը պետք է կարողանա հաղթահարել կորոնավիրուսային ինֆեկցիաների աճող թիվը», - ասաց նա:

«Մենք խնդրել ենք բոլոր անդամ պետություններին վերանայել համաճարակի իրենց կանխման ծրագրերը և նրանց առողջության պահպանման հնարավորությունները: Բոլորը պետք է մեզ պատմեն վերապատրաստման իրենց ծրագրերի մասին և ինչպես են նրանք մտադիր իրականացնել դրանք», - ասաց առողջապահության եվրոպական հանձնակատարը: Այս կապակցությամբ, շեշտեց նա, անհրաժեշտ է խուսափել վարակի մասին խուճապի և կեղծ տեղեկատվության տարածումից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին