Կարևոր իրադարձություններ

Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 19-ի

26 Փետրվար, 2020 16:02
Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 19-ի

Հարևան Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19 մարդու։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը։

Վարակակիրների թիվը աճել է 44-ով, և հիմա վարակակիրների ընդհանուր թիվը 139 է։

Իրանում վարակը տարածված է մի քանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։

Իրանն իր հերթին արդեն օջախ է դարձել դեպի այլ երկրներ վիրուսի տարածման համար։ Փետրվարի 25-ի դրությամբ իրանցի վարակակիրները նոր կորոնավիրուսն իրենց հետ տարել էին 7 երկիր։

 

Լրահոս

Դիտել ավելին