Կարևոր իրադարձություններ

Էրդողանը չի ստացել ԱՄՆ-ի աջակցությունը

26 Փետրվար, 2020 15:52
Էրդողանը չի ստացել ԱՄՆ-ի աջակցությունը

Թուրքիան դեռևս չի ստացել ԱՄՆ-ի աջակցությունը սիրիական Իդլիբի հետ կապված հարցի շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահ Թ. Էրդողանը օդանավակայանում գտնվող լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալիս. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Առայժմ աջակցություն չկա: Անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ բանակցություններ վարել Թրամփի հետ», - ասել է Էրդողանը:


Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը, խոսելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից, ասել էր, որ Թուրքիայի զինված ուժերի համար Իդլիբի նկատմամբ փակ օդային տարածքը ամենամեծ խնդիրն է: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի:

 

Լրահոս

Դիտել ավելին