Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ ՊՆ-ն ժամանակավորապես արգելել է տեսակցել զինծառայողներին, ինչպես նաև դադարեցրել է արձակումներն ու արձակուրդները

26 Փետրվար, 2020 15:13
Կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ ՊՆ-ն ժամանակավորապես արգելել է տեսակցել զինծառայողներին, ինչպես նաև դադարեցրել է արձակումներն ու արձակուրդները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

ՀՀ Զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին