Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը ազատվել է պաշտոնից

26 Փետրվար, 2020 14:54
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը ազատվել է պաշտոնից

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակի Ֆեյսբուքյան էջից։

«Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին