Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    508

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,23
    6,63

Կարևոր իրադարձություններ

Մարիխուանայի իրացման դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է

26 Փետրվար, 2020 13:48
Մարիխուանայի իրացման դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները:
Փետրվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 և 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է:

64-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց օգտագործված կաթուցիչ և կանաչ, յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, ինքն է 2019 թ. նոյեմբերին բերել Վրաստանից:

Նման զանգված հայտնաբերվեց նաև 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ: Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ փետրվարի 14-ին Արամի փողոցի հարակից այգում 64-ամյա տղամարդն էր նրան այդ զանգվածը 20.000 դրամով վաճառել, և դա առաջին դեպքը չէր: Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև փետրվարի 14-ը նա 20- հազարական դրամով Նորաբաց գյուղի բնակչից թմրամիջոց էր գնել և օգտագործել:
Նշանակվել է փորձաքննություն:

64-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին