Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    507

  • EUR

    550
    564

  • RUB

    6,21
    6,61

Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է նախազորակոչիկների հետ բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու հարցը

26 Փետրվար, 2020 12:00
ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է նախազորակոչիկների հետ բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու հարցը

Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից։

Նիստին ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ Արցախ իրականացված այցի արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այցեր են իրականացվել զորամասեր, Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր, Շուշիի քրեակատարողական վարչություն և քրեակատարողական հիմնարկ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։

Խորհրդի նիստում քննարկվել է սպաների և ժամկետային զինծառայողների բարձրացրած խնդիրները, բուժծառայության վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերի, կարգապահական մեկուսարանում զինծառայողների պահման պայմանների, բանակում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված հարցեր։

Քննարկման ընթացքում հատուկ կարևորվել են Զինված ուժերում ամուր կարգապահությունը, ռազմական կրթության որակի բարձրացումը, ինչպես նաև Պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումներում պատասխանատու լրագրության սկզբունքով առաջնորդվելը և այլ հարցեր:

Նիստին քննարկվել է նախազորակոչիկներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև բանակում առկա խնդիրները լուծելու նպատակով միասնական ռազմավարության հետ կապված հարցեր:

Հատուկ ընդգծվել է Զինված ուժերում սպաների առանցքային դերը, նրանց կարգավիճակի շարունակական բարձրացման կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին