Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի․ Սուրեն Պապիկյան

26 Փետրվար, 2020 11:55
Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի․ Սուրեն Պապիկյան

«Ես կարող եմ վերահաստատել վարչապետ Փաշինյանի խոսքը, ասեմ ավելին՝ որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի՝ գյուղապետ, քաղաքապետ, թաղապետ, քրեական հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք։  ՀՀ քաղաքացու ընձեռված հնարավորությունը և ՀՀ քաղաքացու իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի։ Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելում, այսինքն այստեղ տարընթերցումներ լինել չեն կարող։

Եթե որևէ մեկը, թե՛ հիմա դա կլինի հաճոյանալու համար, թե՛ կարծում է, որ այդպես ճիշտ է, ինքը հավասար է բոլորի առաջ և պատժվելու է ամբողջ օրենքով։ Ցուցումը հստակ է, բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում,  որևէ մեկը չի կարող անցել իր լիազորությունների շրջանակը։ Այն է՝ քարոզչություն իրականացնել , դա բոլորիս անելիքն է առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

 Եթե ես նախարար եմ, դա չի նշանակում որ որևէ մեկը պետք է ինձ հաճոյանա, կամ՝  ես կուսակցության նախագահ եմ,  ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպի ինչ-որ բան անել»,- այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով՝ լրագրողների այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ ցուցում կլինի հանրությանը ՝ մարզպետերի, քաղաքապետերի կամ՝ համայնքապետերի մակարդակով։

Պապիկյանը խնդրեց իրավապահներին աչալուրջ լինել՝ նպանատիպ որևէ արձանագրում անելուց հետո իրենք պատրաստ են համագործակցել և խնդիրը վերհանել ու խստագույնս պատժել յուրաքանչյուրին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին