Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստվում է մասնակցել քարոզարշավին, և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում․ Պապիկյան

26 Փետրվար, 2020 11:27
Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստվում է մասնակցել քարոզարշավին, և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում․ Պապիկյան

«Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և ընդանալու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, հավելելով՝  պատգամավորները, որոնք ընտրվել են մարզերից, իրենց իսկ ցանկությամբ կմեկնեն մարզեր և քարոզչություն կիրականացնեն։

«Նպատակը մեկն է՝ հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որը շարժառիթ է հանդիսացել ՍԴ փոփոխություններին և իհարկե դրա կարևորությունը Հայաստանում հետագա բարեփոխումների  իրականացման համար։ Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, բայց որպեսզի չտուժի նախարարության աշխատանքը այց ունեմ դեպի Վրաստանի Հանրապետություն, վերադառնամ աշխատանքի, և կրկին  կվերադառնամ արձակուրդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստվում է մասնակցել քարոզարշավին, և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում»,- ասաց Պապիկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին