Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    494,5
    501,5

  • EUR

    535,5
    547,5

  • RUB

    6,39
    6,74

Կարևոր իրադարձություններ

Պն-ն նոր գործընթաց է սկսել․ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները․ «Ժողովուրդ»

26 Փետրվար, 2020 11:02
Պն-ն նոր գործընթաց է սկսել․ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պն-ն նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք պատերազմ են անցել, թե վկայականները ձեռք են բերել անօրինական ճանապարհով: Մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այս օրերին տարբեր զինկոմիսարիատներում ստուգում է այդ վկայականները:

Ըստ էության, այդ վկայական ունեցող անձինք բազմաթիվ արտոնություններից են օգտվում, եւ հիմա ՊՆ-ն ստուգում է՝ հասկանալու համար, թե արդյոք արտոնություններից օգտվողները համապատասխան օրինական վկայականներ ունեն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հանձնաժողովը նոր չի ստեղծվել, եւ նպատակն է ստուգել պատերազմ անցած անձանց վկայականները՝ հնարավոր թերությունները, բացթողումները բացառելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին