Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Կարեն Փոլադյանը բացատրում է՝ ինչու Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. ՀԺ

26 Փետրվար, 2020 09:40
ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Կարեն Փոլադյանը բացատրում է՝ ինչու Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորև մեր զրույցը Փոլադյանի հետ.

 – Պարոն ՓոլադյանՍերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողականմուտքով մտավ դատական նիստերի դահլիճԻ՞նքն էրայդպես ցանկացել:

– Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով:

 – Մյուսները չե՞ն ցանկացելթե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:

– Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ:

– Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էրիսկՍերգո Կարապետյաննօրինակառանց թիկնապահների էր ևդահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքոՉե՞քկարծումոր ավելի շատ նրա անվտանգության հետ կապվածխնդիր կար:

– Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին