Կարևոր իրադարձություններ

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

26 Փետրվար, 2020 00:01
Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Փետրվարի 23-ին 2-րդ և 4-րդ զորամիավորումներում տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, հոգևորականների և հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

 

Լրահոս

Դիտել ավելին