Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ

25 Փետրվար, 2020 22:07
«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասաց Պապիկյանը:

Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին