Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

25 Փետրվար, 2020 21:00
Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն։ Հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։ 

Երեկոյի ընթացքում ելույթի խոսքով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի վերջո, եկել է պահը՝ արձանագրելու, թե ինչ է մեզ հարկավոր ՀՀ-ն հզոր, կենսունակ, ինքնիշխան, լիարժեք եւ անշրելիորեն պետություն դարձնելու համար.  մեզ հարկավոր են ինստիտուտներ, որովհետեւ ժամանակակից բոլոր տեսությունները եւ պրակտիկաները ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, մրցունակ, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների»,-հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչու չի կայացել ՍԴ-ն որպես ինտիտուտ. «Առաջինը, որ կա ՍԴ-ի կոնկրետ նկարագրություն, բայց այդպիսի ՍԴ Հայաստանը չունի և եթե այսօր փոփոխություն չանի, չի ունենա նկարագրածի պես ՍԴ մինչև 2035  թվականը, իսկ հաջորդը՝ ՀՀ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

«Եվ հարց. այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որևէ իշխանություն՝ չունի ստացած ժողովրդից, և վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը: Չփոխել այս ինստիտուտը, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես», երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ» 408-ի անվադողներ, ու առաջ գնալ: Մենք այսօր պետք է մեր հայրենիքում իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ  ՀՀ բոլոր քաղաքաներում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հույս ունի, որ «ԱՅՈ»-ն կհաղթի.

«Դա մեր հույսն է, եւ մենք հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց ես կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արյդունքում արձանագրված կամ չարձանագրված հաղթողի դերում: Այդ հանրաքվեում հաղթելու է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին՝ անկախ արդյունքներից: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա, եւ ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած աբողջ կյանքը, այն բոոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին