Կարևոր իրադարձություններ

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը հենակետերում անց է կացրել անակնկալ ստուգումներ (լուսանկարներ)

25 Փետրվար, 2020 20:10
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը հենակետերում անց է կացրել անակնկալ ստուգումներ (լուսանկարներ)

Փետրվարի 24-ին անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին