Կարևոր իրադարձություններ

«Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է, բոլոր վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել»․ Լիանա Եղիազարյան

25 Փետրվար, 2020 19:33
Հեղինակ՝ Լիանա Եղիազարյան
«Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է, բոլոր վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել»․ Լիանա Եղիազարյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17,30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել մեր սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։

Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»։

 

Լրահոս

Դիտել ավելին