Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի դատավորների համար պատասխանատվությունից պլստալու և պատասխանատվության չենթարկվելու հնարավորություն է ստեղծվում. Արամ Մանուկյան

25 Փետրվար, 2020 17:25
Մարտի 1-ի դատավորների համար պատասխանատվությունից պլստալու և պատասխանատվության չենթարկվելու հնարավորություն է ստեղծվում. Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը այսօր Ազգային ժողովում անդրադարձ կատարեց մի քանի ամիս առաջ ներկայացրած իր ցուցակին, որտեղ նշել էր արդարադատության առջև մեղք գործած դատավորների ցանկը, ովքեր իրականացնել են ապօրինի ակտեր՝ վարկաբեկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության և դատական համակարգը:

Ներկայացվել էին նաև մարտի1-ի դեպքերի հետ կապված միջազգային կառույցների գնահատականը, որտեղ ամրագրված էր դատավորների ոչ անաչառ լինելը, նրանց թելադրվող լինելը: Արամ Մանուկյանի կարծիքով քննարկվող օրենքի նախագծի դրույթները հնարավորություն են տալիս մարտի 1-ի դատավորներին, ապօրինի վճիռ կայացրածներին, արդարատության դեմ հանցագործություն կատարածներին, պլստալ պատասխանատվությունից և ոչ մի պատասխանատվություն չկրել այն բաների համար, որոնք կատարվել են Հայաստանում ապօրինի, մասսայական, հրահանգված և գիտակցված:

Նա հայտարարել է, որ այս սահմանափակումը Հայաստանի համար կիրառելի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին