Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

25 Փետրվար, 2020 16:54
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։   

Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին։ 

Նիստը նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 26-ին ժամը 15։ 30-ին։ 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ  Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:  

 

Լրահոս

Դիտել ավելին