Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը՝ 16 հազար դոլար պարգևավճարի եւ Սերժ Սարգսյանի դատավարության մասին

25 Փետրվար, 2020 16:10
Ռուստամ Բադասյանը՝ 16 հազար դոլար պարգևավճարի եւ Սերժ Սարգսյանի դատավարության մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 16 հազար դոլար պարգևավճարի մասին լուրերին և Սերժ Սարգսյանի դատավարությանը: Նա ասել է, որ ինքը ստացել է այնքան պարգևավճար, որքան ստացել են մյուս նախարարները, նույնիսկ մի փոքր պակաս:

Լրագրողների այն հարցին թե որքան պարգևավճար է ստացել նախարարը, նա նշեց, որ շուտով, երբ հայտարարագիրը կհրապարակվի, բոլորը բաց և թափանցիկ կտեսնեն: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դատավարությանը , Բադասյանը նշեց.

«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված քրեական գործ, որը կապված է կոռուպցիայի հետ, բոլոր փաստարկները գրեթե միշտ նույնական են: Գործող իշխանությունները ոչնչով մեղավոր չեն, որ նախկինում նման մի շարք կոռուպցիոն դեպքեր են եղել, խոսքը դեպքերի մասին է, չեմ խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը: Այսօր ամբողջ իրավական համակարգը լցված է կոռուպցիոն բնույթի գործերով և ինչպես տեսնում եք՝ հիմա գործող պաշտոնատար անձանց մասով էլ քրեական գործեր հարուցվում են, քննվում են, և որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»

 

Լրահոս

Դիտել ավելին