Կարևոր իրադարձություններ

Իրանից մեկնող օդանավը շտապ վայրէջք է կատարել ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով

25 Փետրվար, 2020 16:00
Իրանից մեկնող օդանավը շտապ վայրէջք է կատարել ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով

Turkish Airlines-ի ինքնաթիռը, որը Թեհրանից Ստամբուլ էր թռչում, շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում՝ ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով, հայտնում է Habertürk- ը:

Twitter-ի օգտատերերի խոսքով՝ վայրէջքը կատարվել է Թուրքիայի առողջապահության նախարարի խնդրանքով:

Օդանավում կա 132 մարդ: Նրանց բժիշկները հետազոտում են: 12 ուղևոր ունի բարձր ջերմություն, ևս 17 մարդու մոտ վիրուսի առկայության կասկածներ կան՝ այլ ախտանիշներով պայմանավորված:

 

Լրահոս

Դիտել ավելին